ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Արմավիան» չի խուսափում Սիրիա թռիչքներից

«Արմավիան» չի խուսափում Սիրիա թռիչքներից
27.07.2012 | 17:27

Հաշվի առնելով Սիրիայում իրավիճակի սրվելը և եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում` համաշխարհային ավիագիգանտներ «Էր Ֆրանս», «Աերոֆլոտ», «ԱլԻտալիա» ավիաընկերությունների կողմից դեպի Սիրիա թռիչքներից հրաժարվելու հանգամանքը, ինչպես նաև որոշ հասարակական կազմակերպությունների փորձը` մանիպուլյացիայի ենթարկելու հասարակական կարծիքը, ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է` առաջին. չնայած ռիսկերին և միջազգային հանձնարարականներին` ձեռնպահ մնալ տվյալ տարածքում թռիչքներից, շարունակելու էչվերթերի իրականացումը Սիրիայի ուղղությամբ` նպատակ ունենալով դուրս բերել տարածաշրջանից մեր հայրենակիցներին (ովքեր ցանկանում են), երկրորդ. բացելու լրացուցիչ չվերթ դեպի Սիրիա` Հայաստանի կառավարության համապատասխան աջակցության դեպքում։

Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը, որպես ազգային փոխադրող, անհրաժեշտ է համարում օգնության տրամադրումը արտերկրի հայրենակիցներին և ունի ՀՀ կառավարության հետ համագործակցության փորձ` լիբանանահայերին լիբանանյան կոնֆլիկտի ժամանակ Հայաստան տեղափոխելու գործում։


«Արմավիա» ավիաընկերություն

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ